27 մայիսի 2013 - 13:31 AMT
Yahoo!- ն մտադիր է գնել Hulu տեսածառայությունը

Yahoo!- ն մտադիր է գնել Hulu տեսածառայությունը 600-800 մլն դոլարով: Այդ մասին մայիսի 26-ին հայտնել է All Things Digital-ը, որոշ անանուն աղբյուրների վրա հղումով:

Ոչ ընկերությունում, ոչ Hulu-ում տարածված լուրերը չեն մեկնաբանում: Yahoo!-ից բացի հավակնորդների թվում են նաև Time Warner Cable-ը և the Chernin Group-ը: Վերջինս առաջարկել է 500 մլն դոլար:

Բացի այդ, Yahoo!-ն, ըստ աղբյուրի, մտադիր է գնել մեկ բջջային և մեկ հաղորդակցային ընկերություն: Յուրաքանչյուրի համար ընկերությունը պատրաստ է ծախսել 150-200 մլն դոլար: