27 մայիսի 2013 - 12:54 AMT
Մարկոս Պիզելլին կարիերան կշարունակի «Կրասնոդարում»

«Կուբանի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Մարկոս Պիզելլին կշարունակի կարիերան «Կրասնոդարում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիրը երկու տարով է կնքել, ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:

Նախորդ խաղաշրջանում Պիզելլին «Կուբանի» կազմում անցկացրել է 23 հանդիպում և վեց գոլ խփել: