Տորոնտոյում կնշեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

Տորոնտոյում կնշեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Տորոնտոյում կնշեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 30-ին կբացվի նկարիչ Մերուժան Խաչատրյանի գործերի ցուցահանդեսը, ինչպես նաև «Անկախություն» լուսանկարչական ցուցահանդեսը կանցնի Մանուկյան գրադարանում: Մայիսի 31-ին կցուցադրվի «Տիգրան Մեծ» մոնոներկայացումը հայտնի դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանի կատարմամբ: Կանցնի նաև հայրենասիրական երգերի փառատոն:

Կիրակի օրը կմատուցվի տոնական պատարագ ի փառս հայոց զենքի, իսկ հունիսի 2-ի երեկոյան Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիսավոր ընդունելություն կկազմակերպի, նվիրցած Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 85-ամյակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---