27 մայիսի 2013 - 15:23 AMT
Յուրա Մովսիսյանն ու Վանդերսոնը ճանաչվել են Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներ

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը և «Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնը կիսել են առաջին տեղը ռուսական ֆուտբոլային պրեմիեր-լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում:

Երկու ֆուտբոլիստները առաջնության ընթացքում 13-ական գոլ են իրացրել: Մովսիսյանը «Կրասնոդարից» տեղափոխվելով «Սպարտակ», ևս 9 գնդակ ունի իրացրած իր նախկին ակումբի կազմում, հայտնում է rpsort.ru-ն: