27 մայիսի 2013 - 14:19 AMT
«Կուբանի» սպորտային տնօրեն. «Կրասնոդարում» Պիզելլին հիմնական կազմում խաղալու շանս կստանա

Կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը «Կուբանից» կտեղափոխվի «Կրասնոդար», հիմնական կազմում խաղալու շանս կստանա, «Ռ-սպորտ» գործակալությանն է հայտարարել «Կուբան» ակումբի տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բրազիլացի կիսապաշտպանը «Կրասնոդարի» հետ պայմանագիր է կնքել «2 տարի+1տարի» համակարգով: ՙ

Ըստ Սերգեյ Դորոնչենկոյի, նորմալ է, որ Պիզելլին հեռանում է, քանի որ նա «հիմնական կազմի» խաղացող չէր: «Այսօրվա դրությամբ «Կրասնոդարում» Պիզելլին հիմնական կազմում խաղալու շանս կստանա, և մենք իրավունք չունենք խոչընդոտելու դրան»,-ասել է Դորոնչենկոն: