27 մայիսի 2013 - 15:14 AMT
Իրանի ու վեցյակի միջև բանակցությունները կշարունակվեն նախագահական ընտրություններից հետո

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը միջազգային վեցյակի ու Թեհրանի միջև հարկ կլինի անցկացնել Իրանում նախագահական ընտրություններից հետո՝ հաշվի առնելով, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը գլխավորող Սաիդ Ջալիլին թեկնածուներից մեկն է, հայտարարել է երկուշաբթի ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին կլինի ընտրությունների ելքը, ասել է Էշթոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: