27 մայիսի 2013 - 15:44 AMT
Լ.Սարգսյան. ՍԴՀԿ-ն ՀԱԿԿ-ի հետ համագործակցում է և որևէ խնդիր չունի ՀԱԿ դաշինքի հետ

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հետ համագործակցում է և որևէ խնդիր չունի ՀԱԿ դաշինքի հետ, ասում է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե ՍԴՀԿ-ն անդամակցելո՞ւ է ՀԱԿ դաշինքին, ինչպես նախկինում էր, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ եթե դաշինքը գործի, ապա իրենք կհամագործակցեն:

Նա նշեց, որ ինչպես ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, այնպես էլ ինքը, ՀԱԿ դաշինքն են ներկայացնում խորհրդարանում` նկատելով, որ խմբակցության երեք պատգամավորները ՀԱԿ կուսակցությունից են:

Հիշեցնենք, որ ՀԱԿ կուսակցության ստեղծումից հետո դաշինքի մի քանի անդամներ որոշեցին, որ այն պահպանում են: Դաշինքին այժմ անդամակցում է հինգ կուսակցություն, ովքեր էլ նախաձեռնել էին դրա գործունեության վերսկսկումը: