27 մայիսի 2013 - 15:57 AMT
Անկարող վարչապետ և անկարող կառավարություն. ՀԱԿ պատգամավորը որևէ ակնկալիք չունի

Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանի` ընդդիմադիր ուժերին ուղղված համագործակցության կոչը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով ցուցադրական բնույթի էր: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ արժե համագործակցել միայն այն իշխանության հետ, որը պատրաստ է բարեփոխումների:

«Տիգրան Սարգսյանն ուրախ կլիներ, որ մենք իր մասին մոռանայինք առհասարակ: Սակայն դա չի լինի, մենք մշտապես հարվածելու ենք այն թիրախներին, որոնք ստեղծում է այս կառավարությունը: Ոչ մի ակնկալիք չի կարող լինել: Անկարող վարչապետ և անկարող կառավարություն, որը մեզ հետ համագործակցության ցանկություն և անհրաժեշտություն չունի»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ ամեն մի դրական փոփոխություն իշխանությունները համարում են իրենց հետագա պաշտոնավարմանը սպառնացող վտանգ: