27 մայիսի 2013 - 17:18 AMT
Գենրի Քիսինջեր. Ռուս-ամերիկյան հարաբերություններն այլևս չեն որոշում ողջ աշխարհակարգը

ԱՄՆ նախկին պետքարտուղար ու ազգային անվտանգության գծով օգնական Գենրի Քիսինջերը թվարկել է Ռուսաստանի ու ԱՄՆ միջև լարվածության պատճառները՝ ամերիկյան քննադատությունը և Կրեմլի պատասխան արձագանքը, Սիրիան, Իրանը, ՀՀՊ-ն:

Ըստ Քիսինջերի, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ներկա պայմաններում «բախվում են նմանատիպ ռազմավարական մարտահրավերների»: Նա նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները այլևս չեն որոշում ողջ աշխարհակարգը: «Ապագայում զարգացումները հավանաբար կստիպեն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին ճանաչել ընդհանուր ռազմավարական շահերը»,-ասել է նա: Ըստ նրա, Մոսկվան ու Վաշինգտոնը «կարող են ստանձնել առաջատարի դերը համատեղ», միջազգային կյանքի ցանկացած հարցում, «ինչն էլ փորձում են հիմա անել Սիրիայի հարցում: