Ազատ է արձակվել Իրաքում պատանդ պահվող կիպրոսահայը

PanARMENIAN.Net - Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը հունվարի 16-ին վերադարձել է Նիկոսիա: «Հուսով եմ, որ կկարողանամ այս ամենը անցյալում թողնել եւ նոր կյանք սկսել: Փառք Աստծո, ինձ հաջողվեց տուն վերադառնալ: Թշնամուս անգամ չէի ցանկանա այն, ինչ ես ապրեցի», - հայտարարել է Կ. Ջեքերջյանը: Իրաքյան զինյալների նախկինում անհայտ մի կազմակերպություն, որն իրեն անվանում է «Խմբավորում հանուն բարու տարածման եւ չարիքի վերացման», օգոստոսի 21-ին առեւանգել էր հայազգի գործարար Կարապետ Ժան Ջեքերջյանին եւ 1 միլիոն դոլար պահանջել նրան ազատ արձակելու համար: Ջեքերջյանը ազատ էր արձակվել Ամանորից հետո, եւ, ըստ նրա ընտանիքի, վճարվել է 200 հազար դոլար փրկագին: Մահմեդական խմբավորումը սպառնացել էր սպանել Իրաքում «ամերիկյան օկուպացիոն զորքերին» ուտելիք եւ խմիչք մատակարարող Jeto Trading ընկերության ներկայացուցիչ 41-ամյա Ջեքերջյանին, որը Կիպրոսի եւ Լիբանանի քաղաքացիություն ունի` եթե ընկերությունը անհապաղ չդադարեցնի իր գործունեությունը Իրաքում: Կատարելով առեւանգողների պահանջը, ընկերությունը սեպտեմբերի կեսին դադարեցրել էր գործունեությունը Իրաքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---