27 մայիսի 2013 - 17:38 AMT
Նախախորհրդարանը վաղը Վանաձորում հանրահավաք է անցկացնելու

Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը մայիսի 28-ին, ժամը 13:00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրում է հանրահավաք, որի ընթացքում կներկայացվեն.

1. Հայաստանում ձևավորված ապազգային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, մայիսի 28-ի խորհուրդը,

2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

Հանրահավաքին ելույթ կունենան Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, Եղիա Ներսիսյանը և այլ գործիչներ ու մտավորականներ: