27 մայիսի 2013 - 18:18 AMT
Իրանի ԱԳՆ. Անկարայի քաղաքականությունը Սիրիայի հարցում ձախողվել է

Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը վկայում է Սիրիայի հարցում Անկարայի քաղաքականության ձախողման մասին, հայտարարել են Իրանի ԱԳՆ-ում:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Այն ժամանակ, երբ տարածաշրջանը սունիներին ու շիաներին միավորելու կարիք ունի, որոշ ուժեր ուսուցանում են ահաբեկիչներին և զենք մատակարարում նրանց, ինչը, բնականաբար, չի օգնում սիրիացի ժողովրդին: Ավելին, այսօր Թուրքիան դարձել է սալաֆիթական խմբավորումների լոգիստիկ կենտրոններից մեկը», գրում է FarsNews-ը: