Սերգեյ Կուրղինյան. Ղարաբաղում անկախություն է հաստատված և գործընթացն անշրջելի է

Սերգեյ Կուրղինյան. Ղարաբաղում անկախություն է հաստատված և գործընթացն անշրջելի է

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը խիստ տպավորված է նրանից, ինչ տեսել է Արցախում: «Այն աշխարհի միակ կետն է, ուր ես տեսա անկախության իրական արդյունքը: Այնտեղ հզոր ոգի կա»,- այսօր «Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում» թեմայով գիտակիրառական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց նա:

Քաղաքագետը կարծում է, որ ոչ մի ադրբեջանական ագրեսիա Ղարաբաղին չի սպառնում, միայն մի բան կարող է լինել՝ եթե Հայսատանը հանձնի Ղարաբաղը, իսկ այդ դեպքում այն կհայտնվի ծանրագույն վիճակում. «Ոչ մի կողմ չի գնա պատերազմի: Հայկական ուժերն էլ երբևէ չեն հայտարարել, որ կհանձնեն Ղարաբաղը»:

Ըստ նրա՝ Արցախի շուրջ ոչ մի բանակցություն որևէ արդյունքի հասնել չի կարող, եթե շարունակվի ընթանալ առանց Արցախի. «Ոչ մի բանի չեն կարող բերել այդ բանակցությունները»: Արցախում անկախություն է հաստատված և գործընթացը, քաղաքագետի բնորոշմամբ, անշրջելի է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր քայլերին, ապա Սերգեյ Կուրղինյանը կարծում է, որ ցանկացած փորձ խաղի մեջ կքաշի Թուրքիային, որը կներքաշի նաև Իրանին: Դա լուրջ, լարված կոնֆլիկտ կստեղծի: «Չեմ կարծում, որ Ադրբեջանի ներկայիս էլիտան որևէ նման շարժ կարող է անել, եթե ամերիկական ուժերը չխառնեն»,- նկատեց քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---