Դավթաշենում պատրաստվում են մոտ 10 ծառ հատել. Թաղապետարանը վստահեցնում է` ծառահատում չի լինի

Դավթաշենում պատրաստվում են մոտ 10 ծառ հատել. Թաղապետարանը վստահեցնում է` ծառահատում չի լինի

PanARMENIAN.Net - Դավթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի դիմաց պատրաստվում են մոտ 10 ծառ հատել: Ահազանգով PanARMENIAN.Net ի խմբագրություն է դիմել շենքի բնակիչներից Նաիրա Զուրաբյանը: «Օգտվելով այն հանգամանքից, որ այսօր և վաղը ոչ աշխատանքային օրեր են և մենք ոչ մի տեղ չենք կարող դիմել, բողոքել, եկել են, ցանկապատը հանել, ոռոգման ջրագիծը տեղափոխել, պատրաստվում են ծառերը կտրել և հերթական շենքը կառուցել», - պատմեց նա:

Մոտ 200մ հողամասի սեփականատերը հրաժարվել է Ն. Զուրաբյանին ցույց տալ շինթույլտվությունը, որը 6 ամիս առաջ չի ունեցել: Ն. Զուրաբյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ են դիմել քաղաքապետարան, թաղապետարան և կանխել ծառահատումը, բայց նույն խնդրի առաջ նաև այսօր են կանգնած:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ խնդիրը կուսումնասիրվի: Քիչ առաջ Ն. Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենց շենք են եկել թաղապետարանի աշխատակիցները և վստահեցրել, որ ծառահատում չի լինի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---