ԼՂՀ նախագահ. Առաջին Հանրապետության դասերը պետք է ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին

ԼՂՀ նախագահ. Առաջին Հանրապետության դասերը պետք է ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին և խորհրդանշում նրա ազատատենչ ոգին, անկախ ու ինքնիշխան պետականություն կերտելու դարավոր ձգտումը:

Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել մի կարճ ժամանակահատված: Այդուհանդերձ, այն կարողացավ իր կարևոր դերակատարությունն ունենալ հազարամյակների քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող հայ ժողովրդի պատմության մեջ` յուրօրինակ կամուրջ հանդիսանալով նրա անցյալի, ներկայի ու ապագայի միջև:

Առաջին Հանրապետության դասերը միշտ պետք է ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին, որպեսզի աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, գնահատենք ու բազմապատկենք ձեռքբերումներն ու հաղթանակները, այն ամենը, ինչին մեր ժողովուրդը հասել է բազմադարյա պատմության ընթացքում, հասել է իր տոկունության ու իմաստնության, տաղանդի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հերոսական ժողովրդին, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին և մաղթում նոր հաջողություններ ու հաղթանակներ` հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման ճանապարհին», - նշված է ուղերձում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---