18 հունվարի 2006 - 13:23 AMT
Հայ խաղաղապահների երրորդ հերթափոխը Իրաք կմեկնի հունվարի 21-ին
Այսօր Իրաք պետք է մեկներ միջազգային կայունացման ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների երրորդ հերթափոխը: Հայաստանի զինված ուժերի խաղաղապապ գումարատակի հրամանատարի տեղակալ Մհեր Շիրինյանը հայտարարել է, որ թռիչքի ժամն երեկվա դրությամբ դեռեւս ճշտված չէ: 46 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների զորախումբը ինքանթիռով նախ մեկնելու է Քուվեյթ, այնտեղից էլ ավտոմեքենայով` Իրաք: Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ Միքայել Մելքոնյանը հայտնեց, որ հայ խաղաղապահներին Քուվեյթ տեղափոխող C-130 ռազմական ինքնաթիռը տեխնիկական պատճառներով Երեւան չի ժամանել: Խաղաղապահ գումարտակն, ըստ նրա, Իրաք կմեկնի հունվարի 18-ից 21-ը ընկած ժամանակահատվածում: Հայկական զորախմբի երրորդ հերթափոխը, որը կրկին կազմված է բժիշկներից, ավտոմոբիլային դասակից եւ սակրավորների ջոկատից, խաղաղարար առաքելություն է իրականացնելու Բաղդադից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալկուտ քաղաքում: Հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը Իրաքից կվերադառնա երրորդ հերթափոխի մեկնումից մեկ շաբաթ հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: