Լավրովն ու Քերին շտապում են Սիրիայի գծով խորհրդաժողովի հարցում

Լավրովն ու Քերին շտապում են Սիրիայի գծով խորհրդաժողովի հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել են, որ մտադիր են բանակցություններ կազմակերպել Սիրիայում անցումային կառավարության ձևավորման շուրջ, վերջ դնելու համար երկրում քաղաքացիական պատերազմին:

Սակայն տարաձայնությունները պահպանվում են: ԱԳ նախարարները հանդիպել են Փարիզում երկուշաբթի երեկոյան: Ըստ Քերիի, Վաշինգտոնն ու Մոսկվան մտադիր են աջակցել Սիրիայի վերաբերյալ խաղաղ պլանին, որը համաձայնեցվեց նախորդ տարի Ժնևում:

Ըստ Լավրովի, Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են, որ անհապաղ հարկավոր է ելք գտնել սիրիական ճգնաժամից: Քերին ու Լավրովը որոշել են, որ իրենց տեղակալները կշարունակեն մասնավոր հարցերի քննարկումը՝ բարձրացնելու համար Սիրիայի շուրջ խորհրդաժողովի արդյունավետությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---