Էջմիածնի բնակչուհին սպառնում է այրել տունն ու ինքնահրկիզվել. Դատախազը խոստացել է լսել նրան

Էջմիածնի բնակչուհին սպառնում է այրել տունն ու ինքնահրկիզվել. Դատախազը խոստացել է լսել նրան

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Խաթունարխ գյուղի բնակիչ Գոհարը տարիներ շարունակ, ստացականի դիմաց տոկոսով փող է տվել Էջմիածին քաղաքի և հարակից գյուղերի բազմաթիվ ընտանիքների, բայց պահել է ստացականներն ու հետագայում շանտաժի է ենթարկել նրանց` նոր գումարներ պահանջելով: Գործը հասել է դատարան և պարզվել է, որ Գոհարը խարդախությամբ է ստացել գումարները, սակայն քննիչը այն կարճելու որոշում է կայացրել:

Գոհարի արարքից տուժած քաղաքացիները հանդիպում են պահանջել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի հետ`հասկանալու կարճման որոշման հիմնավորումները: Վաղը պետք է տեղի ունեննա հանդիպումը, իսկ մինչ այդ՝ տուժած կանանցից մեկը` Ռուզան Թոսունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե դատախազի պատասխանն իրենց չգոհացնի` կայրի իր տունը, որը Գոհարն արդեն խլում է իրենից, ու Բաղրամյան 26-ի մոտ կինքնահրկիզվի:

Ռուզան Թոսունյանը պատմեց, որ 6350 դոլար է պարտք եղել Գոհարին, բայց այսօր արդեն տունն է կորցնում: Նա պատմեց, որ Գոհարի գործունեությունից նաև իր ընկերուհին է տուժել ու Խաթունարխ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Արամ Հակոբյանի ընտանիքը: Արամի մայրը՝ Տիկին Եսթերը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող որդու հետ անգամ վրանում են ապրել: 1999 թվականին պարտքով Գոհարից վերցված 2200 դոլարի պատճառով կորցրել են տունն ու հայտնվել փողոցում:

«Երբ այդ կինը մեզ դատի տվեց, դատավորն անգամ չբարեհաճեց լսել մեզ: Դատը 15 րոպե տևեց, որից հետո մեր տուն եկան ԴԱՀԿ աշխատակիցները, իսկ այսօր երբ պարզվել է, որ այդ կինը խարդախ է, գործին ընթացք չեն տալիս, որ ապացուցեն նրա արածներն ու բանտ նստեցնեն»,-ասաց տիկին Եսթերը:

Նա ևս հայտնց, որ սպասում է դատախազի հետ հանդիպմանը և եթե իրենց չլսեն, պատրաստվում է կտրուկ քայլերի գնալ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---