Ջոն Մաքքեյնը հանդիպել է սիրիացի ապստամբների ներկայացուցիչների հետ

Ջոն Մաքքեյնը հանդիպել է սիրիացի ապստամբների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն և սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու ամենաեռանդուն կողմնակիցներից մեկը, հանդիպել է ապստամբների հետ Սիրիա կատարած անսպասելի այցի ժամանակ:

Սենատորի մամլո քարտուղար Բրայան Ռոջերսը հաստատել է ապստամբների հետ Մաքքեյնի հետ հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել:

Սիրիայի ազատ բանակի Գերագույն ռազմական խորհրդի ղեկավար գեներալ Սալեմ Իդրիսը Daily Beast-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Մաքքեյնի այցը մեծ նշանակություն ունի և հատկապես կարևոր է այս ժամանակաշրջանում, քանի որ իրավիճակը կրիտիկական է:

Մաքքեյնը Սիրիա է այցելել Թուրքիայի տարածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---