Ազատության հրապարակում սկսվել է Առաջին Հանրապետության 95-ամյակին նվիրված տոնահանդեսը

Ազատության հրապարակում սկսվել է Առաջին Հանրապետության 95-ամյակին նվիրված տոնահանդեսը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում սկսվել է Առաջին Հանրապետության հռչակման 95-ամյակին նվիրված տոնահանդեսը, որին ի թիվս այլ ստեղծագործական խմբերի և համույթների, մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության մարզերի լավագույն պարախմբերը:

Հանրապետության հրապարակից (Առնո Բաբաջանյան համերգասրահից)`պարախմբերը շքերթով անցան Ազատությանհրապարակ, որտեղ յուրաքանչյուր մարզ կներկայացնի իր տարածքին բնորոշ ազգային հայրենասիրական պար: Այնուհետև, միջոցառմանբոլոր մասնակիցները կկատարեն Քոչարի ժողովրդական պարը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերի լավագույն պարախմբերի շուրջ 220 պարողներ:

Համերգային կատարումները կընդմիջվեն Հանրապետության տոնին նվիրված նշանավոր մարդկանց ասույթներով, պատմական ճանաչողական տեղեկություններով: Համերգի ավարտին կլինի շքեղ հրավառություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---