Արքայազն Չարլզը հուսախաբ արեց բնապահպաններին. նա լքեց Մատենադարանը հետնամուտքից

Արքայազն Չարլզը հուսախաբ արեց բնապահպաններին. նա լքեց Մատենադարանը հետնամուտքից

PanARMENIAN.Net - Ուելսի արքայազն Չարլզը Մատենադարան է մտել հետնամուտքից, քանի որ այդպես են որոշել նրա անվտանգության աշխատակիցները: Այս մասին Մատենադարանի առջև հավաքված բնապահպաններին ու լրագրողներին ասել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները:

Բնապահպաններն ու լրագրողները Մատենադարանի գլխավոր մուտքի դիմաց երկու ժամից ավել սպասել են արքայազնի ժամանելուն: Նրանք պատրաստվում էին դիմավորել արքայազնին «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» պաստառներով։ Ի դեպ, ոստիկաններն այս ամբողջ ընթացքում հավաստիացնում էին, որ արքայազնը դեռ չի ժամանել ու րոպե առ րոպե սպասում են նրա:

Այդ ընթացքում արքայազնն արդեն հասցրել էր ծանոթանալ Մատենադարանի հարստությանը: Արքայազնը Հայաստանում է «Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակում` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հրավերով:

Ըստ արքայազնի օրակարգի` վաղը նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահի ու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաև այց Էջմիածին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---