Մանրամասներ՝ Տաշիրի ՃՏՊ-ից․ Տուժածների վիճակը բժիշկները ծանր են գնահատում

Մանրամասներ՝ Տաշիրի ՃՏՊ-ից․ Տուժածների վիճակը բժիշկները ծանր են գնահատում

PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 18.26-ին, տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր - Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ (փրկարարական): ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ պարզվել էր, որ Երևան - Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 200 9թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Օլյա Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ զոհվել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---