Բանակցություններն՝ առանց Արցախի. ԱՄՆ-ի թելադրանքն ու թաքուն պաշտպանություն Ադրբեջանին

Բանակցություններն՝ առանց  Արցախի. ԱՄՆ-ի թելադրանքն ու թաքուն պաշտպանություն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններից Արցախի դուրս մղումը եղել է գերտերությունների թելադրանքը, պնդում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետը նկատեց, որ երբ միայն Ռուսատանն ու Ֆրանսիան էին համանախագահները, այդպիսի թելադրանք չկար: Այն պահից երբ բանակցային գործընթաց մտավ ԱՄՆ-ն, դա աշխատեց, շեշտեց քաղաքագետը:

«Ես առնվազն 9 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մամուլի ասուլիսների ժամանակ տվել եմ բանակցային գործընթացում Արցախի ներգրավման մասին հարցը: Վիճել ենք, իրենք ասում էին, որ Հայաստանի Հանրապետությունն է արդպես որոշել, ես էլ իրենց հիշեցնում եմ պատմությունը, ասում եմ՝ ոչ, դուք եք այդպես որոշել: Նրանք փորձում են մեղքը բարդել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Ես պնդում եմ, որ այդպես չէ: Ղարաբաղը հետ է մղվել բանակցային գործընթացից 1996 թվականի վերջին, իսկ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան է եկել պաշտոնավարելու միայն 97-ի ամռանը: Դուք դա լուծել եք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ պայմանավորված կարգով: Մի խոսքով: Իհարկե, հարցը դա չէ՝ ճշգրտել, թե կոնկրետ Երևանում այն մեկի անունը ոնց է հնչում, որ համաձայնել է այդ թելադրանքի հետ»,- ասաց քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանցը նկատեց, որ դա ԱՄՆ-ի թելադրանքն է եղել, իսկ այն ժամանակ Հայաստանը չկարողանալով կամ Տեր-Պետրոսյանը չցանկանալով դիմադրել, հանձնել է բանակցային գործընթացի այդ դիրքը: «Արցախը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ, երբ Ամերիկան դադարի Ադրբեջանին թաքուն պաշտպանել: Երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում դադարի խաղարկել Թուրքիայի քաղաքարտը»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---