18 հունվարի 2006 - 14:40 AMT
Ջավախքում բնակչությունը կամավոր կերպով ոչնչացնում է ընտանի թռչուններին
Հունվարի 15-ին Ախալքալաք կատարած կարճատեւ այցի ժամանակ Վրաստանի Խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն անում է ամենի ինչ հարեւան Թուրքիայից թռչնագրիպի ներթափանցումը կանխելու ուղղությամբ: Այս հարցը առավել մտահոգում է հենց Ջավախքի ազգաբնակչությանը, քանի որ այս տարածաշրջանը անմիջականորեն է սահմանակից Թուրքիային: Թռչնագրիպի հնարավոր վտանգներից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի սահմանային որոշ բնակավայրերում բնակիչները սկսել են կամավոր կերպով ոչնչացնել ընտանի թռչուններին: