Հրաժարական է տվել Լիբիայի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ Մեգարիֆը

Հրաժարական է տվել Լիբիայի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ Մեգարիֆը

PanARMENIAN.Net - Հրաժարական է տվել Լիբիայի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ Մեգարիֆը: Հրաժարականի պատճառ է հանդիսացել լյուստրացիայի մասին ավելի վաղ ընդունված օրենքը, որով Լիբիայում արգելվում է բարձր պաշտոններ զբաղեցնել այն անձանց, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել երկրի նախկին նախագահ Մուամմար Քադդաֆիի վարչակազում, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

«Ես հեռանում եմ գլուխս բարձր պահած և մաքուր խղճով»,-ասել է Մուհամմեդ ալ Մեգարիֆը: Խորհրդարանն ընդունել է նրա ելույթը ոտնկայս և ծափահարություններով, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---