29 մայիսի 2013 - 10:39 AMT
Եղանակը փոփոխական է, մեծ մասամբ` ամպամած

Հայաստանում այսօր կդիտվի փոփոխական, մեծ մասամբ` ամպամած եղանակ: Շրջանների մեծ մասում և գիշերը, և ցերեկը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևմտյան և կենտրոնական շրջանները. Շիրակ, Արագածոտն, Արմավիր, մասամբ` Լոռին և Կոտայքը. այստեղ կգերակայի առավելապես առանց տեղումների եղանակը, օրվա ընթացքում հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում ևս կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2-րդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում: Քամին` 7-10 մ/վրկ արագությամբ:

Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: