29 մայիսի 2013 - 12:34 AMT
Սիրիայի ազատ բանակը վերջնագիր է ներկայացրել «Հեզբոլլահին»

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հետ հանդիպումից և սիրիացի գրոհայիններին զենքի մատակարարման էմբարգոյի վերացնելուց հետո, Սիրիայի ազատ բանակի շտաբի պետ գեներալ Սալիմ Իդրիսը վերջնագիր է ներկայացրել «Հեզբոլլահին»:

Սիրիայի ազատ բանակը պահանջում է, որ 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահի» բոլոր զինյալ կազմավորումները տարհանվեն սիրիական տարածքից: Վերջնագիրն առաջարկել է գեներալ Իդրիսը Բրյուսելում, Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումից հետո: