Սերգեյ Գալիցկի. Յուրա Մովսիսյանը ցանկացավ տեղափոխվել «Սպարտակ», և մենք նրան պահելու առանձնակի փորձ չարեցինք

Սերգեյ Գալիցկի. Յուրա Մովսիսյանը ցանկացավ տեղափոխվել «Սպարտակ», և մենք նրան պահելու առանձնակի փորձ չարեցինք

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին ասել է, որ բրազիլացի Վանդերսոնը վատ չի փոխարինում Յուրա Մովսիսյանին: Ըստ նրա, սխալ է պահել ֆուտբոլիստին, եթե նա ցանկանում է ավելի հայտնի ակումբում հանդես գալ:

«Մենք թողեցինք Մովսիսյանին մի քանի պատճառներով: Նախ, մեզ հարկավոր չէր, որ աշխատավարձերում դիսբալանս առաջանար: Երկրորդը` սխալ է պահել ֆուտբոլիստին, եթե նա ցանկանում է ավելի հայտնի ակումբում հանդես գալ»,-նրա խոսնք է մեջբերում sport-express.ru-ն:

Գալիցկին նշել է, որ Մովսիսյանը ցանկացել է հեռանալ, և իրենք նրան պահելու առանձնակի փորձեր չն արել. «Ավելին, մենք հպարտ և ուրախ էինք նրա համար: Նա դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն Վանդերսոնի հետ միասին, որը խաղում է մեր թիմում և վատ չի փոխարինում Մովսիսյանին: Մովսիսյանին մենք ազատ արձակեցինք, միայն երբ փոխարինող գտանք նրան»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---