«Կուբանը» 3 տարով երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

«Կուբանը» 3 տարով երկարաձգել է գլխավոր մարզչի  պայմանագիրը

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին տեղի է ունեցել «Կուբան» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Մկրտչյանի հանդիպումը գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկի հետ, որի արդյունքում նրա պայմանագիրը երկարաձգվել է երեք տարով:

«Կուչուկի մարզչական շտաբը լիովին կատարել է իր առջև դրված առաջադրանը, 85 տարում առաջին անգամ «Կուբանը» հանդես կգա Եվրոգավաթի խաղարկությունում»,-ասել է ակումբի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Տերեշկովը:

Նա ասել է, որ Ռուսաստանի առաջնության ողջ գարնանային հատվածը թիմն անցել է առանց պարտությունների և հայտնվել է Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Կուբանում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---