
Մայիսի 27-ին` ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Ճամբարակ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Ինպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ուղևորուհին` 1981թ. ծնված Գայանե Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: