Ադրբեջանի ընդդիմությունն Ազգային խորհուրդ է ստեղծել

Ադրբեջանի ընդդիմությունն Ազգային խորհուրդ է ստեղծել

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ի ուշ երեկոյան ինտենսիվ խորհրդակցություններից հետո Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են Ազգային խորհուրդ ստեղծելու մասին: Որոշումը կայացվել է ընդդիմադիր առաջնորդների հանդիպմանը, որը տեղի է ունեցել հանրահավաքից անմիջապես հետո:

Հանդիպման ժամանակ համաձայնեցվել է խորհրդի սահմանադիր հռչակագրի տեքստը և խորհրդի կազմը: Ազգային խորհրդին կանդամակցեն մոտ 100 քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և մտավորականության ներկայացուցիչներ:

Առաջիկա օրերին տեղի կունենա առաջին ժողովը և կընդունվի խորհրդի հռչակագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---