29 մայիսի 2013 - 13:47 AMT
ՎՊ. Եկամուտների, ծախսերի և պակասուրդի ցուցանիշները արտացոլում են պետբյուջեի փաստացի կատարողականը

«Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունը Ազգային ժողովում ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

Սեյրան Ավագյանը նկատեց, որ 2012-ի պետբյուջեի փաստացի եկամուտները կազմել 946 մլրդ 153 մլն 349 հազար դրամ՝ ներառյալ արտաբյուտջետային եկամուտները: 2011-ի համեմատ եկամուտները աճել են 65 մլրդ 342 մլն 353 հազ դրամով կամ 7,4%-ով։

Բյուջեի փաստացի եկամուտների կառուցվածքում հարկային եկամուտները և պետական տուրքը կազմել են 79,2%՝ առանց արտաբյուջետային երկամուտների։

Ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 951,7 մլրդ դրամ` 97,1%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 4%-ով կամ 37 մլրդ դրամով:

2012թ-ի պետբյուջե մուտքագրվել է 23 մլրդ 825 մլն 997 հազար պետսկան տուրք։

2012 դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարքտը կազմել է 4 մլրդ 369 մլն 3 հազար ԱՄՆ դոլար, որից 3 մլրդ 738 մլն 3 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը:

2012-ի պետբյուջեն կատարվել է 59 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 132 մլրդ դրամի 45%-ը:

«Եկամուտների, ծախսերի և պակասուրդի ամրագրված ցուցանիշները արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը»,- ասաց ՎՊ խորհրդի անդամը: