Այսօր Հայաստան կժամանի Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Այսօր Հայաստան կժամանի Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մայիսի 29-ի երեկոյան քառօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամության խմբի անդամների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախատեսված է նաև մշակութային ծրագիր:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---