Milone Trophy մրցաշարին կմասնակցեն 7 հայ հունահռոմեական ըմբիշներ

Milone Trophy մրցաշարին կմասնակցեն 7 հայ հունահռոմեական ըմբիշներ

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Իտալիայի Սասսարի քաղաք, որտեղ մայիսի 30-ից հունիսի 1-ը կմասնակցի Milone Trophy միջազգային մրցաշարին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հայտագրել է հետևյալ մարզիկներին՝ Ռոման Ամոյան (55կգ), Արամ Ջուլֆալակյան, Սասուն Ղամբարյան, Տիգրան Թորոսյան (66կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Մաքսիմ Մանուկյան (84կգ) և Արթուր Ալեքսանյան (96կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---