29 մայիսի 2013 - 15:29 AMT
Իգոր Կորոտչենկո. Ադրբեջանը կարող է տուժող կողմ դառնալ, եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի

Ադրբեջանական ԶՈւ վերջին լայնածավալ զորավարժությունները, անկասկած, «ուժի ցուցադրություն էին»: «Գումարած նաև երկրի ներսում հանրության հետ աշխատանքը: Այդ զորավարժությունների նպատակն էր ցույց տալ Ադրբեջանի ԶՈւ արդյունավետությունը, այն, որ պատրաստ են ռազմական գործողություններին: Բազմագործոն խնդիր է լուծվում: Մինչդեռ, պետք է նշել, որ ցանկացած երկրի բանակ կոչված է առաջին հերթին պատերազմելու: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունների ժամանակ մշակվում էին կոնկրետ սցենարներ, գործողություններ Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: Սակայն, գլխավոր նպատակը, անշուշտ, ուժի ցուցադրումն էր, ասել է «Ազգային պաշտպանություն» հանդեսի գլխավոր խմբագիր, Զենքի համաշխարհային առևտրի վելուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն: «Հայաստանում 102-րդ ռազմակայանի արդիականացումը ՌԴ ԶՈւ արդիականացման մաս է կազմում: Դրանք պլանային միջոցառումներ են, կապված ԶՈւ բարեփոխման հետ Ռուսաստանում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Իրանի շուրջ իրադարձությունների զարգացմանը, ապա, ըստ փորձագետի, ԱՄՆ-ն իր հերթին իր ուժն է ցուցադրում Իրանի մերձակայքում: «Ակնհայտ է, որ եթե Իրանի նախագահի ընտրությունների արդյունքները չգոհացնեն պաշտոնական Վաշինգտոնին, հնարավոր է իրավիճակի բարդացում և ռազմական գործողություններ Իրանի դեմ: Բաքուն կարող է ներքաշվել այդ իրադարձությունների մեջ, օբյեկտ հանդիսանալ հրթիռային հարձակումների համար: Եթե Արևմուտքը որոշի «լուծել Իրանի հարցը» ռազմական ճանապարհով, ապա Ադրբեջանի համար ռիսկը մեծ կլինի: Ադրբեջանը կարող է տուժող կողմ դառնալ եթե Իրանի հետ պատերազմ սկսվի, շատ բան կախված կլինի նրանից, թե կպահպանի նա արդյոք չեզոք կարգավիճակը»,-ասել է Կորոտչենկոն, հայտնում է vesti.az-ը: