18 հունվարի 2006 - 16:09 AMT
Բացվել է Երեւան-Թել Ավիվ նոր չվերթը
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կանոնավոր ավիահաղորդակցություն է բացում է Իսրայելի հետ, կատարելով Երեւան-Թել Ավիվ չվերթը: Չվերթը կկատարվի շաբաթական երկու անգամ` հինգշաբթի եւ կիրակի օրերը ժամանակակից A 320 օդանավերով, որոնք կարող են փոխադրել շուրջ 144 ուղեւոր: Ուղեւորությունը կտեւի 2 ժամ 15 րոպե: Ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը Իսրայելի հետ թելադրված է հայ-իսրայելական տնտեսական եւ հումանիտար համագործակցության ակտիվացման անհրաժեշտությամբ: Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու ցանկությունը` աջակցել ուխտագնացությանը: Նոր չվերթը հնարավորություն է տալիս Հայաստանի բնակիչներին լինել երեք համաշխարհային կրոնների առաջացման կենտրոնում, այցելել ամենատարբեր կոնֆեսիաներին, այդ թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցիներ եւ պատմական հուշարձաններ: Բացի այդ, Իսրայելում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկություն ունեն տեսնել Հայաստանը, ծանոթանալ նրա տեսարաժան վայրերին, պատմությանն ու մշակույթին, գործարար կապեր հաստատել: Ինքնաթիռում Հայաստանում առաջին անգամ կգործի մաքսազերծ առեւտրի խանութը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: