29 մայիսի 2013 - 17:29 AMT
Կրոնական հողի վրա սպանությունների քանակը Սիրիայում կարող է աճել

Կրոնական հողի վրա սպանությունների քանակը Սիրիայում կարող է աճել: Այսօր նման զգուշացումով է հանդես եկել ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը սիրիական Էլ Քուսեյր քաղաքում ՄԱԿ մարդու իրավունքների գծով նստաշրջանի շրջանակներում:

Ըստ նրա, «միջհամայնքային զանգվածային սպանությունների» թվի աճի իրական վտանգ կա, եթե իրավիճակը չփոխվի: Փիլեյը ողջունել է «կազմակերպության ջանքերն, ուղղված հակամարտության քաղաքական լուծմանը»: Ըստ նրա, նման միջազգային հանդիպումը հնարավորություն կստա փրկել հանրապետությունն աղետից:

«Ապագա Սիրիայում տեղ չկա Բաշար Ասադի և նրա ռեժիմի անդամների համար, որոնք ոճրագործություն են կատարել կամ հրամաններ են տվել»,-հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչ Էյլին Չեմբերլեն Դոնահյուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: