Ադրբեջանցի զինակոչիկները պատրաստ չեն ծառայության

Ադրբեջանցի զինակոչիկները պատրաստ չեն ծառայության

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինակոչիկները պատրաստ չեն ծառայության, նրանք ղեկավարվում են «գողական» հասկացություններով, իսկ ԶՈւ շարքերում հաճախակի են բռնության դեպքերը մահացու ելքով: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական հոգեբան Ազադ Իսազադեն:

«Առաջին հերթին, շատ երիտասարդներ հոգեբանորեն պատրաստ չեն ծառայության՝ չկա հայրենասիրական քարոզչություն և շատ են բացասական երևույթները՝ զինվորների մահը, ոչ կանոնադրական հարաբերությունները: Երիտասարդների շրջանում լուրեր են պտտվում, որ բանակում պետք է ցուցադրել սեփական ուժը, ազդեցության տակ չընկնելու համար»,-ասել էնա:

Ռազմական հոգեբանը գտնում է, որ ադրբեջանական դպրոցներում զինպատրաստությունը պարզունակ է կազմակերպված: «Կան զինվորներ, որ ընդհանրապես չգիտեն վարվել զենքի հետ, քանդել և հավաքել այն: Զինվորները զենք են տեսնում միայն ճակատում: Ոչ ոք չի մտածում զինվորի ռազմական պատրաստության մասին: Եթե ռազմական գործողություններ սկսվեն, զինվորն ամեն դեպքում պետք է մասնակցի մարտին: Ինչպե՞ս է նա դա անելու»,-ասել է նա՝ մեկնաբանելով վիճակը Ադրբեջանի ԶՈւ շարքերում: «Եթե պատերազմ սկսվի, հանրությունը պատրաստ չի լինի դրան, իսկ Ղարաբաղի ազատագրումն առանց պատերազմի համոզիչ չի թվում: Բանակցությունների միջոցով ինչ-որ բանի հասնելը նույնպես քիչ հավանական է: Դա նշանակում է, որ բանակը պետք է պատրաստ լինի մի քանի հաջող գործողությունների: Բացի այդ, միայն բանակը չի կարող հաղթել պատերազմում: Պատերազմում հաղթում է պետությունը: Բանակը դա ժողովուրդն է, ուստի զորակոչի մասին գաղափարը պետք է բխի ժողովրդից: Եթե ժողովուրդը պատրաստ չէ համախմբման, բանակը չի կարող կռվել»,-ասել է Իսազադեն, գրում է «Թուրան» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---