Ֆ.Ռոշբլուան. ՀՀ իշխանությունների մոտ ակնհայտ է ԼՂ հարցում խաղաղության մեծ ձգտումը

Ֆ.Ռոշբլուան. ՀՀ իշխանությունների մոտ ակնհայտ է ԼՂ հարցում խաղաղության մեծ ձգտումը

PanARMENIAN.Net - Հայաստանը մինչ հիմա բոլոր ջանքերը գործադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռուշբլոանը:

«Ես վստահ եմ, որ աշխատանքները կշարունակվեն հատկապես հիմա, երբ Հայաստանը նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում: Հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերների հետ խաղաղությանն ուղղված ջանքերը իրենց արդյունքը կտան: Ակնհայտ է ՀՀ իշխանությունների և ՀՀ ԱԳ նախարարի մոտ խաղաղության մեծ ձգտումը, սա է հայկական կողմերի դիրքորոշումը: Ես չեմ կասկածում, որ ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում նախարարն ամեն ինչ կանի, որ եվրոպացի գործընկերները վերստին լսեն խաղաղության և իմաստության ձայնը»,- ասաց ֆրանսիացի պատգամավորը, ով Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ է:

Ֆրանսիայի Սենատի անդամ Անրի դը Ռենկուրը ևս կարևորեց իմաստության և խաղաղության ձայնի կշիռը այս գործընթացում: «Այս համատեքստում հանգամանքը, որ ՀՀ-ն է նախագահելու ԵԽ Նախարարների կոմիտեում, ապա նախագահությունն անցնելու է Ադրբեջանին, կարծում եմ ճակատագրի կողմից ուղարկված նվեր է, հուսանք, որ դրանք դրական կազդեն, որ լուծում գտնեն հարցում»,- ասաց սենատորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---