Ոստիկանությունը 20 մլն դրամ է փոխանցել կարկուտից տուժած համայնքներին

Ոստիկանությունը 20 մլն դրամ է փոխանցել կարկուտից տուժած համայնքներին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար:

Այսօր ոստիկանության կողմից ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 20 միլիոն դրամ գումար: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին նաև գործարարներն են գումար փոխանցել: Վերջին տվյալներով՝ մոտ 6 մլն դրամ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---