Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի նախաձեռնությամբ Մոսկվայի Պավել Սլոբոդկինի անվան համերգային սրահում կայացել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:

Համերգին մասնակցել են ջութակահար Դավիթ Սարգսյանը (ԱՄՆ), դաշնակահարներ Արեգ Սարգսյանը, Նոնա Զաքարյանը, Նունե Հարությունյանը, Մարիա Ղամբարյանը:

Համերգի ընթացքում առաջին անգամ հնչել են ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանի կատարած դաշնամուրի համար գործիքային փոխադրումները` «Գայանե» և «Սպարտակ» բալետներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---