Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղի կազմը կվաճառվի

Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղի կազմը կվաճառվի

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը, որն առաջին անգամ խաղացել է Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ, կվաճառվի աճուրդում: Նախնական գինը կազմում է երկու հազար ֆունտ ստերլիգ:

Ֆերգյուսոնի ղեկավարությամբ մանկունիացեիներն առաջին խաղն անցկացրել են 1986 թվականի նոյեմբերի 8-ին: Նրանք մրցել են «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ և պարտվել 0:2 հաշվով:

Մանչեսթրյան ակումբի մեկնարկային կազմում հանդես են եկել հետևյալ ֆուտբոլիստները. Քրիս Թերներ, Մայք Դաքսբերի, Արթուր Օլբիստոն, Քեվին Մորան, Փոլ Մաքգրադ, Գրեմ Հոգգ, Քլեյտոն Բլեքմոր, Ռեմի Մոզես, Ֆրենկ Սթեփլտոն, Փիթեր Դեվենպորտ և Փիթեր Բարնս:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---