30 մայիսի 2013 - 13:35 AMT
Բարաք Օբաման հանրապետականի է առաջադրել ՀԴԲ ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հանրապետական Ջեյմս Քոմիին առաջադրել ՀԴԲ ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նախագահի վարչակազմում աղբյուրի վրա հղումով: Քոմին կփոխարինի Ռոբերտ Մյուլերին, որը գլխավորում է ՖԴԲ-ն 2001 թվականից ի վեր:

Քոմին 52 տարեկան է, նա իրավաբան է, զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը Ջորջ Բուշի կառավարությունում: Քոմին կդառնա երկրորդ հանրապետականը ՊՆ ղեկավար Չակ Հեյգելից հետո, որը ուժային կառույց է գլխավորում Օբամայի վարչակազմում