30 մայիսի 2013 - 13:02 AMT
Արգենտինան մեղադրում է Իրանին Լատինական Ամերիկայում ահաբեկչական ցանցի ստեղծման մեջ

Արգենտինացի դատախազ Ալբերտո Նիսմալը Բուենոս Այրեսում 1994թ. տեղի ունեցած ռումբի պայթյունի գործով դատավարության ժամանակ հայտարարել է, որ Իրանը Լատինական Ամերիկայում ահաբեկչական ցանց է ստեղծել, հայտնում է BBC News-ը:

«Ես պաշտոնապես մեղադրում եմ Իրանին Հարավային Ամերիկայի որոշ երկրներում հետախուզական շտաբ, այլ կերպ ասած լրտեսական կենտրոններ ստեղծելու մտադրության մեջ, որոնց նպատակն է ահաբեկչական գործողությունների խրախուսումը»,-հայտարարել է Նիսմալը հրեական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին գործով: Ըստ նրա, Իրանի հետախուզության թիրախը եղել են Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը, Չիլին, Կոլումբիան և այլ երկրներ: Իրանական լրտեսական ցանցի համակարգող նա համարում է Մոհսեն Ռաբբանիի, որը Բուենոս Այրեսում Իրանի դեսպանության նախկին մշակութային կենտրոնն է: