Իգոր Կորոտչենկո. Բաքվի «գործնական» քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը կորցրեց ՌԼԿ-ն

Իգոր Կորոտչենկո. Բաքվի «գործնական» քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը կորցրեց ՌԼԿ-ն

PanARMENIAN.Net - «Ազգային պաշտպանություն» ռուսական հանդեսի գլխավոր խմբագիր, Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն հաստատել է Հայաստանին ռուսական սպառազինության առաքումների փաստը: Ըստ ANS PRESS-ի, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանից կստանա «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռներ և «Տորնադո-Գ» համազարկային կրակի համակարգեր, ռազմական փորձագետը նշել է, որ խոսքը, մասնավորապես, ռազմական օբյեկտների արդիականացման մասին է և նոր զինատեսակների մատակարարման:

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է», ասել է Կորոտչենկոն՝ նշելով, որ Մոսկվան բացառիկ ուշադրություն է դարձնում Երևանի հետ գործընկերությանը: Հատկանշական է ՌԴ վերաբերմունքը Ադրբեջանի արձագանքին Ռուսաստանի և Հայաստանի միջև զենքի փոխանակմանը. «Բաքուն կարող է արձագանքել ինչպես ուզում է: Մենք չենք մոռանա, որ շնորհիվ Բաքվի «գործնական» քաղաքականության, Ռուսաստանը կորցրեց ՌԼԿ-ն Ադրբեջանի տարածքում: Մեզ այնտեղից դուրս մղեցին վարձակալության վարձը բարձրացնելու պատրվակով»: Կորոտչենկոն նշել է նաև, որ Ռուսաստանը չի պատրաստվում վրեժ լուծել, Բաքուն օգտվեց իր իրավունքից:

Ռազմական փորձագետը հավելել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը նման խնդիրներ չունի. «Հարաբերությունները Հայաստանի հետ շատ կարևոր են մեզ համար և Ռուսաստանի ռազմական առաջնայնություններից են»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---