30 մայիսի 2013 - 13:24 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիայի ընդդիմությունը մտադիր է ամեն գնով հասնել ռազմական ներխուժման

Սիրիայի ընդդիմությունը մտադիր է ամեն գնով հասնել ռազմական ինտերվենցիայի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր կուբացի պաշտոնակից Բրունո Ռոդրիգեսի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տպավորություն է ստեղծվում, որ Ազգային կոալիցիան և նրա հովանավորներն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքական գործընթաց չսկսվի, ներառյալ Արևմուտքում հասարակական կարծիքի ձևավորումը»,-ասել է Լավրովը: