ՀՀ ԱԻ նախարարություն կայցելի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը

ՀՀ ԱԻ նախարարություն կայցելի  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին պաշտոնական այցով ՀՀ ԱԻ նախարարություն կժամանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այցի հիմնական նպատակն է ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Արմեն Երիցյանն պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։

ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի կունենա ԱԻՆ ձեռքբերումները և տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաև կանցկացվի ցուցադրական ուսումնավարժություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---