30 մայիսի 2013 - 14:03 AMT
Յագլանդը Պուտինի և Լավրովի հետ քննարկել է ԵԽ դիտորդների մուտքը Աբխազիա և Հարավային Օսեթիա

ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը ՌԴ նախագահ Պուտինի ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկել է ԵԽ դիտորդների մուտքը Աբխազիա և Հարավային Օսեթիա արտոնելու հարցը:

Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն, այդ մասին Յագլանդն ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանիի հետ զրույցում: «Խոսքը դիտարկման առաքելության մասին է, մինչ օրս մենք նման հնարավորություն չենք ունեցել, հուսով եմ, որ նման հնարավորություն մեզ կընձեռվի»,-հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը: