30 մայիսի 2013 - 16:19 AMT
Իրանն արդեն ստացել է Սիրիայի գծով խորհրդաժողովին մասնակցելու բանավոր հրավեր

Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկիրն արդեն ստացել է Սիրիայի գծով Ժնևի խորհրդաժողովին մասնակցելու բանավոր հրավեր: «Իրանը դրական է ընկալել դա և համապատասխան որոշում կկայացնի գրավոր հրավեր ստանալուն պես»,-հավելել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը Սիրիայի հարցում, Իրանի ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ այն առավել հավասարակշռված բնույթ կկրի, հայտնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը: