30 մայիսի 2013 - 16:22 AMT
Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում Երևանում ընթացող ԵԽԽՎ նիստին

Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում այսօր Երևանում մեկնարկած ԵԽԽՎ Մշտական կոմիտեի և բյուրոյի նիստին, որտեղ Հայաստանը նախագահում է՝ ստանձնելով ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այդ մասին հայտնել է «ԱՊԱ» գործակալությանը Ադրբեջանում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նա չի նշել, թե ինչու են ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել մասնակցությունից:

Նիստում քննարկվելու են այլընտրանքային բանտարկության հարցը, ինչպես նաև ԵԽ բյուջեն 2014-2015թթ. համար և առաջնայնությունների խնդիրը: ԵԽԽՎ Եվրոպական ձախ ուժերի խումբն առաջարկել է բանավեճ անցկացնել «ԼՂՀ հակամարտությունը 25 տարի անց. ԵԽ հնարավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման համատեքստում» թեմայով: Բանավճերի անցկացման ժամկետները կորոշվեն օրակարգի ընդունումից հետո: